31 հունվարի 2012 - 10:38 AMT
ԵՄ հակաճգնաժամային փաթեթը կստորագրեն միության 25 երկրներ

Եվրոպական միության նախագահ Հերման վան Ռոմպեյը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԵՄ բոլոր երկրները, բացառությամբ Մեծ Բրիտանիայի և Չեխիայի, համաձայնվել են կնքել ֆիսքալային պակտ, որը կոչված է կանխել միությունում պարտքային ճգնաժամերի կրկնությունը:

Բրիտանիան հրաժարվել էր միանալ այդ պակտին դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, Չեխիան հայտարարել է, որ պակտին միանալու պայմանը չեխական խորհրդարանի կողմից դրա վավերացումն է:

Ֆիսքալային փաթեթը պետք է ստորագրվի մարտին և ուժի մեջ մտնի այն բանից հետո, երբ 12 երկրները կվավերացնեն այն: Գերմանիան այս պայմանագրի կնքման գործընթացում հիմնական շարժիչ ուժն է, և ԵՄ 27 երկրներից 25-ն աջակցել են նրան: