31 հունվարի 2012 - 11:25 AMT
Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Իրանի Կում գավառում Գանեվատ ավանի հարևանությամբ տեղի է ունեցել 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հայտնել են Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնում, հաղորդում է IRNA գործակալությունը:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 05:50-ին: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան: