31 հունվարի 2012 - 11:46 AMT
Երևանում բացվելու է «Հայ տպագիր գիրքը և հայ գեղարվեստական գրականությունը» գիտաժողովը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում այսօր մեկնարկելու է «Հայ տպագիր գիրքը և հայ գեղարվեստական գրականությունը» հանրապետական գիտաժողովը ` նվիրված հայ գրատպության 500-ամյակին, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Բացման և ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:

Գիտաժողովի 2 նիստերին ներկայացվող 15 զեկույցներում մասնակիցները կանդրադառնան գուտենբերգյան շրջանի հայ գրատպությունից մինչև մեր օրերի հրատարակություններին ու գրքարվեստին: Մասնավորապես կհնչեն.

«Մաշտոցյան գրերը գուտենբերգյան շրջանի հրատարակություններում», «Հայ բանաստեղծությունը Հակոբ Մեղապարտի հրատարակություններում», «Իսահակյանը և գիրքը», «Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանը» , «Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալյանի երկերի հրատարակությունները» և այլ զեկուցումներ: