31 հունվարի 2012 - 12:01 AMT
Օբաման հաստատել է, որ Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին

ԱՄՆ նախագահը հաստատել է, որ Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպես նաև, որ ԱՄՆ-ն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններում:

«Ես երջանիկ եմ, ես ստացա ամեն ինչ, ինչ ցանկանում էի այս հանդիպումից»,-ասել է Միխայիլ Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը նաև շնորհակալություն է հայնել իր ԱՄՆ պաշտոնակցին աջակցության համար ու տնտեսական և ռազմական համագործակցության համար:

Երկու նախագահների հանդիպումը մի քանի րոպե է տևել՝ մոտ 8 րոպե նրանք հանդես են եկել լրագրողների առջև կարճատև հանդիպման ավարտին:

1994թ. Վրաստանն ու ԱՄՆ-ն պայմանագիր են կնքել ներդրումների մասին: