31 հունվարի 2012 - 15:55 AMT
Հունվարի 31-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 386.81 դրամ

Հունվարի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,84 մլն ԱՄՆ դոլար առք և վաճառք` 386.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 386.81 դրամ:

Հունվարի 31-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 386.81 դրամ` հունվարի 30-ի համեմատ ավելանալով 0.04 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 510.43 դրամ` ավելանալով 2.52 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.13 կետով` կազմելով 12.85 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: