31 հունվարի 2012 - 17:30 AMT
Իսպանիայի Օլիմպիական կոմիտեն ներկայացրել է 2012-ի օլիմպիական խաղերի անցկացման թեկնածուի պաշտոնական լոգոտիպը

Իսպանիայի օլիմպիական կոմիտեն ներկայացրել է 2012-ի ամառային օլիմպիական խաղերի անցկացման թեկնածուի պաշտոնական լոգոտիպը: Բազմագույն 5 կամարների, «M» տառի և 20 թվի տեսքով լոգոտիպը ստեղծվել է Մադրիդի Ալկալայի դարպասներ կոթողի օրինակով, հաղորդում է espanarusa.com-ը:

Մադրիդ 2020-ի լոգոտիպի դիզայնը կատարվել է Արագոնից գրաֆիկական դիզայն մասնագիտությամբ ուսանող Լուիս Պեյրետի կողմից, ով դարձել է օլիմպիական խորհրդանշանի բաց մրցույթի հաղթող:

Լոգոտիպի հեղինակին հանձնվել է պատվոգիր և 6000 եվրոյի չափով դրամական պարգև:

2012-ի ամառային օլիմպիական խաղերն ընդունելու իրավունքին հավակնում են նաև Դոհան, Հռոմը, Տոկիոն, Բաքուն և Ստամբուլը: Օլիմպիադան ընդունող քաղաքի ընտրությունները կայանալու են 2013-ի սեպտեմբերի 7-ին Բուենոս Այրեսում: