31 հունվարի 2012 - 18:28 AMT
Լիբանանում Հայաստանի դեսպանը հայ համայնքի հարցերն է քննարկել Կաթողիկոս Արամ Ա-ի հետ

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տեղի հայ համայնքի հարցերին ու խնդիրներին` քննարկելով նաև նրա գործունեությունը` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ: Այս համատեքստում կողմերն առանձնացրել են վերջերս Լիբանանում այդ հարցի շուրջ տեղի ունեցած խորհրդաժողովը: Հանդիպման ժամանակ Կաթողիկոսը շնորհավորել է դեսպանին Հայաստանի ԶՈՒ ստեղծման անցած տոնի առթիվ` ընդգծելով վերջինիս մեծ դերը պետականության հաստատման գործում: