31 հունվարի 2012 - 19:09 AMT
Փրկարարները դադարեցրել են «Costa Concordia» զբոսանավի խորտակման ժամանակ մահացածների որոնումները

Իտալիայի իշխանությունները հունվարի 31-ին հայտարարել են իտալական «Costa Concordia» զբոսանավի խորտական վայրում փրկարարական-որոնողական աշխատանքները դադարեցնելու մասին, հաղորդում է ANSA-ն:

Որոնումները դադարեցնելու որոշման մասին իշխանությունները տեղեկացրել են զբոսանավից 15 անհայտ կորածների հարազատներին, ինչպես նաև արտասահմանյան դեսպանատներին:

Ներկա դրությամբ փրկարարները գտել են 17 դիակ: 15 կորածներին հաշվի առնելով՝ զոհերի ընդհանուր թիվը կարող է հասնել 32-ի: