31 հունվարի 2012 - 19:45 AMT
Սիրիայում նավթատարի վրա տեղի է ունեցել հերթական պայթյունը

Երեքշաբթի օրը Սիրիայի Հոմս նահանգի նավթատարի վրա տեղի է ունեցել պայթյուն, որը նավթ վերամշակող գործարանում հանգեցրել է հրկիզման, հաղորդում է Ռեյտեր գործակալությունը՝ մեջբերելով ականատեսներին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այդ պայթյունը վերջին ամսվա ընթացքում դարձել է 5-րդը Հոմսի մոտ գտնվող նավթատարի վրա: Նախօրեին զինված գրոհայինները պայթեցրել են Սիրիայի արևմուտքում գտնվող գազատարը: