31 հունվարի 2012 - 20:47 AMT
Մոսկվայում բերման են ենթարկվել ընդդիմության չարտոնված ակցիայի 15 մասնակիցներ

Մոսկվայում` Հաղթանակի հրապարակում ի պաշտպանություն հավաքների ազատության ընդդիմության ավանդական չարտոնված ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել15 հոգի, հաղորդել են ՆԳՆ-ում:

Ինչպես հաղորդում է svobodanews.ru-ն, ՆԳԲ բերվածների թվում է միջոցառման կազմակերպիչներից մեկը` «Դռուգայա Ռոսիայի» ղեկավար Էդուարդ Լիմոնովը:

Նույնպիսի ակցիա երեքշաբթի օրը տեղի էր ունեցել Պետերբուրգում: Բերման են ենթարկվել ակցիայի բոլոր 12 մասնակիցները: Լիմոնովի կողմնակիցներն ավելի վաղ հրաժարվել էին մասնակցել փետրվարի 4-ին իշխանությունների կողմից արտոնված «Հանուն արդար ընտրությունների» համաքաղաքացիական երթին` մեղադրելով կազմակերպիչներին հանդուրժողականության մեջ: