1 փետրվարի 2012 - 10:09 AMT
Անկուսակցական նախարարները կանդամակցեն ՀՀԿ-ի՞ն

«Հրապարակ»-ի փոխանցմամբ ներկայիս ՀՀԿ-ԲՀԿ լարված իրավիճակը ստիպում է ՀՀԿ-ին զինվել նորանոր կուսակիցներով: Թերևս ԲՀԿ-ի դեմ սպասվող մարտում տանուլ չտալու համար առաջիկա օրերին մի շարք պաշտոնյաներ կհամալրեն կուսակցության շարքերը, նշում է թերթը: «Մեզ հասած տեղեկություններով, առաջիկա օրերին Տիգրան Սարգսյանի ձեռամբ ՀՀԿ-ին կանդամագրվեն անկուսակցական նախարարներն ու փոխնախարարները: Նշենք, որ կառավարության անդամներից անկուսակցական են ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը»,- գրված է «Հրապարակում»: