Գերմանիայի հավաքականի ավագ Պատրիկ Կյունեն հրապարակել է այն թենիսիստների անունները, ովքեր Դևիսի գավաթի առաջին փուլում կխաղան Արգենտինայի հավաքականի դեմ:
Գերմանական հավաքականի կազմում հանդես են գալու Ֆլորիան Մայերը, Ֆիլիպ Կոլշրայբերը, Ֆիլիպ Պետցշները և Թոմի Հաասը, հայտնում է Դևիսի գավաթի պաշտոնական կայքը:
Մարտին Հաիթեի ղեկավարությամբ Արգենտինայի կազմում հանդես կգան Խուան Իգնասիո Չելան, Խուան Մոնակոն, Դավիթ Նալբանդյանը և Էդուարդո Շվանկը:
Գերմանիա-Արգենտինա հանդիպումը կկայանա փետրվարի 10-12 գերմանական Բամբերգ քաղաքաի « Stechert Arena Bamberg» արենայում: Այս հանդիպման հաղթողը կհանդիպի Ճապոնիա-Խորվաթիա զույգի ուժեղագույնի հետ: Պաշտոնական հանդիպումների արդյունքներով Արգենտինան 5:2 հաշվով առաջատար է: Արգենտինացիները կմեկնեն Գերմանիա փետրվարի 3-ին: