2012թ. հունվարին 2011թ. դեկտեմբերի համեմատ հանրապետության
սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 3.6% և 1.1% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2012թ. հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է համապատասխանաբար 3.4% և 1.2%:
2012թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387.53 դրամ, ինչը 6.2%-ով գերազանցել է 2011թ. հունվարի համապատասխան ցուցանիշը` 364.95 դրամ: