1 փետրվարի 2012 - 14:47 AMT
Վարդան Բոստանջյան. Օսկանյանն ունի ընտրություններին մասնակցելու բոլոր իրավունքները

ԲՀԿ անդամ, պատգամովր Վարդան Բոստանջյանը մեկնաբանել է կուսակցության ընտրացուցակում Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ընդգրկման հավանականությունը, ընդգծելով, որ այս հարցի առնչությամբ առայժմ հստակ ինֆորմացիա չկա: Նա լրագրողներին կոչ է արել ուշադիր կարդալ Օսկանյանի խոսքերը: «Նա փնտրտուքի մեջ է, և կարող է պատահել, որ միանա հանրապետականներին»,-ժպիտով նկատել է Բոստանջյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Օսկանյանը Հայաստանի համար «պրոֆեսիոնալ մարդ է» և պաշտոններ է զբաղեցրել պետական և քաղաքական ոլորտներում: «Եվ եթե նա ցանկանում է մասնակցել ընտրություններին, ապա կարծում եմ, որ դրա բոլոր իրավունքներն ունի»,-ընդգծել է ԲՀԿ պատգամավորը:

«ԲՀԿ հետ իմ համագործակցության մասին լուրերը անհիմն չեն: Սակայն ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, թե որ քաղաքական ուժի հետ եմ համագործակցելու»,-վերջերս հայտարարել է Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: