1 փետրվարի 2012 - 16:23 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
2011 թվականին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օգտվել է 1,6 մլն ուղևոր

2011թ. հունվար-դեկտեմբերին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 1 600 891 ուղևոր` 2010 թվականի նույն ժամանակահատվածի 1 612 016 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 792 944 մարդ` 2010 թվականի 795 159-ի դիմաց, մեկնել է 807 947 մարդ` 2010 թվականի 816 866-ի դիմաց:

Ընդ որում, 2011թ. հունվար- դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 10 014 տոննա բեռ` 2010թ. 8 802 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 4 741 տոննա բեռ` 2010թ. 3 296 տոննայի դիմաց և ներկրվել է 5 273 տոննա` 2010թ. 5 506 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 9 858` 2010թ. 9 781-ի դիմաց:

ՖՈՏՈՇԱՐՔ