1 փետրվարի 2012 - 17:05 AMT
Հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի առաջին կադրը

Բոնդիանայի պաշտոնական կայքում հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի առաջին կադրը: Կադրը վերցված է Շանհայում նկարահանված հատվածից: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Հնդկաստանում, Շոտլանդիայում ու Թուրքիայում: Որոշ տվյալներով, ավելի ուշ այդ նկարահանումներից հրաժարվեցին, նախապատվությունը տալով Լոնդոնին:

Բոնդի մասին նոր ֆիլմը կրում է Skyfall անվանումը, բեմադրությամբ զբաղվում է Սեմ Մենդեսը ՝ («Գեղեցկություն ամերիկյան ձևով», «Անիծյալ ճանապարհ»): Ջեյմս Բոնդի դերը կկատարի Դենիել Քրեյգը: Ֆիլմում նկարահանվել են նաև Ռեյֆ Ֆայնսը, Խավիեր Բարդեմը, Ջուդի Դենչը, Բեն Ուիլշոուն և Բերենիս Մառլոն