1 փետրվարի 2012 - 17:43 AMT
Իրանը 12,7 տոկոսով ավելացնում է պաշտպանական ոլորտի բյուջեն

Իրանի պաշտպանության ոլորտի ծախսերը հաջորդ տարի կավելանան 12,7 տոկոսով, իսկ ֆինանսական մուտքերը՝ 20 տոկոսով: Այդ մասին Իրանի Մեջլիսում այսօր կայացած նիստում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի օրինագիծը, հաղորդում է MehrNews-ը:

Իրանի նախագահը հայտարարել է, որի հաջորդ տարի նախատեսվում է 510 տրիլիոն թուման գումարով ընդհանուր բյուջե, որը երկու տրիլիոնով գերազանցում է այս տարվա պետբյուջեն:

Նախագահը նաև նշել է, որ այս տարի անցյալ տարվա համեմատ 7,3 տոկոսով ավելացել է արդյունաբերական արտադրությունը ոչ նավթային հատվածում: