1 փետրվարի 2012 - 17:44 AMT
Ռուսաստանի ՊՆ-ն մինչև 2015-ը զինապահեստների վերանորոգման վրա կծախսի 90 մլրդ ռուբլի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները մինչև 2015-ը 90 մլրդ ռուբլի է ծախսելու նոր զինապահեստների շինարարության և հների վերանորոգման վրա: Այդ մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ներկա պահին ՊՆ 140 զինանոցներում պահվում է 6 մլն տոննա զինամթերք, դրանցից կեսի վաղեմության ժամկետն անցել է, սակայն պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի խոսքով ժամկետանց զինամթերքի ոչնչացման համար ռեսուրսները բավարար չեն: Այնուամենայնիվ, ՊՆ-ը նախատեսում է ոչնչացնել այդ զինամթերքը մինչև 2014-ի հունվարը: