1 փետրվարի 2012 - 18:53 AMT
ՀԱԿ-ը քննարկել է մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը

Փետրվարի 1-ին տեղի ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ:

Ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելուն ուղղված ջանքերին զուգահեռ, քաղխորհուրդը որոշել է քննարկել մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը: Կուսակցությունները ներկայացրել են իրենց մոտեցումները և առաջարկությունները վերը նշված հարցի կապակցությամբ, հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը:

Անդրադարձ է եղել նաև փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական խնդիրներին: