Փետրվարի 1-ի ժամը 20.00-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Տրանսպորտի և կապի նախարարությունը:
Կատարված մաքրման աշխատանքների արդյունքում բացվել է Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը: Սելիմի լեռնանցքը շարունակում է փակ մնալ:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: