2 փետրվարի 2012 - 09:20 AMT
Փետրվարի 5-ին աթլետ Վարդան Փահլևանյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսկայա զիմա» վարկանիշային առաջնությանը

Փետրվարի 5-ին աթլետ Վարդան Փահլևանյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսկայա զիմա» վարկանիշային առաջնությանը հեռացատկ դիսցիպլինում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի թեթև աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը, Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր կհասնի 15 մետր արդյունքի դեպքում:

«Այս տարի կան մի քանի վարկանիշային առաջնություններ, բայց մենք ելույթ կունենանք մարտին Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունում: Եթե Փահլևանյանին հաջողվի Մոսկվայից վերադառնալ ուղեգրով, ապա Ստամբուլ կմեկնեն Ամալյա Շարոյանն ու Աշոտ Հայրապետյանը»,- ասել է Հայրապետյանը:

Մարզչի խոսքով` աշխարհի առաջնությանն իրենք կպատրաստվեն Ստամբուլում, որտեղ երկշաբաթյա հավաք կանցկացնեն: Մայիսին թեթև աթլետները կպատրաստվեն Ծաղկաձորում, ևս մեկ հավաք ծրագրվում է անցկացնել ամռանը, բայց տեղը դեռ որոշված չէ: