2 փետրվարի 2012 - 14:04 AMT
Ա. Արզումանյան. Առաջիկա շաբաթներին կորոշվի «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» միության հարցը

Առաջիկա շաբաթներին կորոշվի «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» միության հարցը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը այս առնչությամբ ընդգծել է, որ երկու կուսակցությունների միջև լավ և ընկերական հարաբերություններ են և երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ միությունը չեն բացառում:

Ըստ նրա, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պայքարելու է ընտրություններում գաղափարական հիմքի վրա: «Եվ այս տեսանկյունից մեz շատ մոտ է «Ժառանգությունը»»,-ընգծել է նա:

Ալեքսանդր Արզումանյանը նաև ընդգծել է, որ «Ազատ դեմոկրատները» և «Ժառանգությունը» ամեն դեպքում համագործակցելու են ընտրությունների ընթացքում` կեղծիքներն ու խախտումները կանխելու նպատակով: