2 փետրվարի 2012 - 16:20 AMT
Ֆրանսիան հաստատում է, որ Հնդկաստանին կվաճառի «Ռաֆալ» կործանարարներ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկիրն անպայման ստորագրելու և կատարելու է Հնդկաստանին «Ռաֆալ» կործանարարներ վաճառելու մասին պայմանագիրը: Ժերար Լոնգեն, մասնավորապես, նշել է. «Սպասվում է, որ Ֆրանսիան մարտական ինքնաթիռների վաճառքի մասին նմանատիպ համաձայնություն կնքի Բրազիլիայի հետ», հաղորդում է «Սինհուան»:

Նա հավելել է. «Ֆրանսիական «Դաստ» ընկերության հետ պայմանագիրը Հնդկաստանի հետ շատ կարևոր է Ֆրանսիայի ավիացիոն արդյունաբերության և բարձր տեխնոլոգիական ոլորտների համար»: