2 փետրվարի 2012 - 16:22 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շարասյան վրա կոշիկներ և քարեր են նետել

Փետրվարի 2-ին Պան Գի Մունը բավականին բուռն ընդունելության է արժանացել Գազայի հատվածում:

Արտասահմանյան ԶԼՄ-ի տվյալներով, ձերբակալված պաղեստինցիների ընտանիքները Պան Գի Մունի շարասյան վրա կոշիկներ և քարեր են նետել, երբ վերջինս անցել է Գազայի հատվածի հյուսիսային հատվածով` Բեյթ Հանունով:

Դա արվել է ի նշան պաղեստինցի ձերբակալվածների նկատմամաբ ՄԱԿ-ի վարած քաղաքականության:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով, բնակիչները քարեր են նետել շարասյան վրա:

Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ներկայումս Պան Գի Մունը շրջագայում է Մերձավոր Արևելքում: