Մի քանի շաբաթ տևած ամառային շոգից հետո Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղատարափ անձրև հորդեց, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Տարերքն իր ուժը ցույց տվեց մայրամուտին: 45 րոպեում փետրվարի 1-ին քաղաքի հիմնական փողոցները հեղեղվեցին, որոշ տեղերում է ջրի մակարդակը հասնում էր 1 մետրի, իսկ ջրի հոսանքը քշում տանում էր կայանած ավտոմեքենաները: Խափանվեց էլեկտրամատակարարումը:
Փրկարար ծառայությունները գործում էին արտակարգ ռեժիմով: