2 փետրվարի 2012 - 16:55 AMT
Անջատել են Բրյուսելի «Միզող տղայի» ջուրը

Բելգիայի մայրաքաղաքի անվանի խորհրդանիշը՝ «Միզող տղան», զրկվել է ջրից: Տեղի իշխանությունները ցրտերի պատճառով անջատել են քանդակի ջրամատակարարումը:

Փետրվարի 1-ի գիշերը Բրյուսելում սպասվել է -10 աստիճան ցուրտ: Պաշտոնյաները վախեցել են, որ քանդակի ներսում գտնվող մեխանիզմը կարող է վնասվել ցրտի պատճառով: Զբոսաշրջային գերատեսչությունում հավաստիացրել են, որ երբ եղանակը տաքանա, «Միզող տղան» կկարողանա աշխատել հուրախություն զբոսաշրջիկների: