2 փետրվարի 2012 - 16:55 AMT
ՆԱՏՕ-ի ՀՀՊ հրամանատարական կետը կլինի Գերմանիայում

Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության հրամանատարական կենտրոնը կտեղակայվի Գերմանիայում՝ ՆԱՏՕ-ի Ռամշտայնի ռազմակայանում: «ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության հրամանատարական կենտրոնը կտեղակայվի ՆԱՏՕ-ի Ռամշտայնի բազայում»,-ասել է աղբյուրը, մեջբերում է «Ֆրանս պրեսը»:

Հունվարի վերջում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդեսր Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգը կստեղծվի 8-9 տարվա ընթացքում: