2 փետրվարի 2012 - 17:29 AMT
Գյումրի-Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը արդեն բաց է երթևեկության համար

Փետրվարի 2-ի ժամը 17.15-ի դրությամբ միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ բացվել է Գյումրի-Աշոցք-Բավրա (Վրաստանի սահման) ճանապարհահատվածը: Դեռևս շարունակում են փակ մնալ Գյումրի-Ղուկասյան,Գյումրի-Վանաձոր,Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: