2 փետրվարի 2012 - 18:00 AMT
Թուրքիայում տեղի կունենա Պարսից ծոցի երկրների առաջին գործարար համաժողովը

Թուրքիայի Համագործակցության խորհրդի և Պարսից ծոցի երկրների առաջին գործարար համաժողովւ տեղի կունենա 2012-ի փետրվարի 6-7-ը Ստամբուլում:

Թուրքիայի Բորսաների և պալատների միության նախագահ Ռիֆատ Հիսարջիկլիօղլուն «Անադոլու» գործակալության թղթակցին տված հարցազրույցում ասել է, որ Քուվեյթից, ԱՄԷ-ից, Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Օմանից համաձայնություն է եկել 165 ընկերությունների համաժողովին մասնակցելու մասին: Այդ ընկերությունները ցանկանում են համագործակցել թուրքական ընկերությունների հետ կամ բացել համատեղ ձեռնարկություններ: