2 փետրվարի 2012 - 20:54 AMT
Հայաստանի ողջ տարածքում ձյունը գրեթե դադարել է

Փետրվարի 2-ի ժամը 20:15-ի դրությամբ, Հայաստանի ողջ տարածքում ձյունը գրեթե դադարել է: Միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Դեռևս շարունակում են փակ մնալ Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածները ` շարունակվող գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով:

Ինչպես հաղորդում է Տրանսպորտի և կապի նախարարությունը, անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձնից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: