2 փետրվարի 2012 - 21:23 AMT
Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի ղեկավարությանն ու ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Հուսեյն Տանտավիին` Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որին զոհ են գնացել Եգիպտոսի տասնյակ անմեղ քաղաքացիներ:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել մարշալ Հուսեյն Տանտավիին և Եգիպտոսի ժողովրդին, տոկունություն մաղթել զոհվածների հարազատներին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: