3 փետրվարի 2012 - 10:43 AMT
Հոլլի Բերին «Օսկար 2012»-ի հաղորդավարներից մեկն է

Օսկարակիր դերասանուհի Հոլլի Բերին «Օսկար 2012» մրցանակաբաշխության հաղորդավարներից մեկն է լինելու, հայտնում է Ամերիկյան կինոակադեմիայի պաշտոնական կայքը:

Բերին 2001 թ-ին արժանացավ «Օսկարի» «Հրեշների պարահանդես» (Monster's Ball) ֆիլմի համար: Նա առաջին սևամորթ դերասանուհին էր, ով արժանացավ այդ հեղինակավոր մրցանակին:

«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 26-ին և ուղիղ եթերով ցուցադրվելու է աշխարհի 225 երկրներում: