Եթե Իրանի դեմ պատժամիջոցները չօգնեն, կդիտարկվի նաև ռազմական միջամտության տարբերակը: Նման հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը՝ հանդես գալով Հերցլիգի անվտանգության գծով միջազգային խորհրդաժողովում:
«Այժմ միջազգային տեսակետ կա ընդունված, որ հարկավոր է կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը: Եթե Իրանի դեմ պատժամիջոցները չօգնեն, կդիտարկվի նաև ռազմական միջամտության տարբերակը»,-ասել է Բարաքը:
Բարաքը նշել է նաև, որ ըստ բազում վերլուծաբանների, ավելի հեշտ է կանխարգելիչ պատերազմ սկսել, քան հետո դիմակայել միջուկային Իրանին, դա ավելի քիչ կյանք կխլի:
Խորհրդաժողովում ելույթ է ունեցել նաև Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը: Նա ասել է, որ «Իրանի միջուկային օբյեկտները միանգամայն խոցելի են ռազմական հարվածի համար»: