3 փետրվարի 2012 - 14:23 AMT
Նոր ռեկորդ արվեստի աշխարհում. Սեզանի նկարը վաճառվել է 250 մլն դոլարով

Ըստ Vanity Fair ամսագրի, Քաթարի թագավորական ընտանիքը ձերք է բերել Պոլ Սեզանի «Թղթախաղ»(մոտ. 1895թ.) կտավը ռեկորդային 250 մլն դոլարով: Այդպիսով նկարի նախկին բացարձակ ռեկորդը մինչ օրս պատկանում էր Ջեքսոն Փոլակի «թիվ 5, 1948» կտավին, որը 2006թ. վաճառվել է 140 մլն դոլարով, գերազանցվել է երկու անգամ՝ աճուրդային ռեկորդը պատկանում է Պաբլո Պիկասոյի «Մերը, կանաչ տերևներ ու կիսանդրի» կտավին, որը Christie’s աճուրդում 2010թ. վաճառվել է 106,5 մլն դոլարով:

Այդ կտավից բացի Սեզանը ստեղծել է նկարի ևս չորս տարբերակ, դրանք գտնվում են Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում, Փարիզի Օրսե, Լոնդոնի Կուրտոյի ինստիտուտի և Մերիոնի Բարնսի հիմնադրամի թանգարանում: Գործարքը տեղի է ունեցել դեռ 2011թ., նրա նախկին սեփականատեր, հույն մագնատ Գեորգի Էմբիրիկոսի մահից հետո: