9 հոկտեմբերի 2003 - 00:12 AMT
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընտրվել է Համաշխարհային հայկական կազմակերպության ղեկավար: Ընտրվել է նաեւ 111 հոգուց բաղկացած կազմակերպության գլխավոր խորհուրդը:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում իր աշխատանքն ավարտած Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարին մասնակցել են ավելի քան 300 պատվիրակներ աշխարհի 52 երկրներից: