3 փետրվարի 2012 - 16:44 AMT
ԱՄՆ զինվորականները տոնել են Հայոց բանակի 20-ամյակը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 60 երկրների հարյուրից ավելի բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական պաշտոնատար անձինք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ, փոխգնդապետ Ա.Մկրտչյանը, ով ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կազմավորման փուլերն ու անցած ճանապարհը: ՀՀ զինված ուժերին իր բարեմաղթանքներն է հղել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կարլ Հորսթը` բարձր գնահատելով հայկական զորախմբի մասնակցությունը Աֆղանստանում անվտանգության և կայունացման գործողություններին: