9 հոկտեմբերի 2003 - 00:03 AMT
ԹԵՀՐԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Դեկտեմբերի 8-9-ը, Իրանի ԱԳՆ նախաձեռնությամբ, Թեհրանում կկայանա Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների միջազգային խորհրդաժողով: Նախատեսվում է Կովկասի համար ակտուալ հիմնահարցերի քննարկում, մասնավորապես, այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են` ներդրումներին էներգետիկ հաղորդակցությունների ոլորտում, ազգամիջյան եւ տարածքային հակամարտություններին, անվտանգությանը եւ ահաբեկչության դեմ պայքարին, զենքի եւ թմրանյութերի մաքսանենգությանը: Խորհրդաժողովին կմասնակցեն տարածաշրջանի երկրների վերլուծաբաններ եւ քաղաքագետներ, հաղորդում է «Iran.ru»-ն: