3 փետրվարի 2012 - 17:18 AMT
«Համադասարանցիներ»-ը գաղտնիության նոր կարգավորումներ է ներդնում

«Համադասարանցիներ» (Odnoklassniki) սոցիալական ցանցի ադմինիստրացիան կներդնի գաղտնիության ընդլայնված կարգավորումներ։ Այս մասին հայտնել է սոցցանցի մամլո ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Այժմ յուրաքանչյուր օգտագործող կարող է որոշել, թե ում հասանելի կլինի իր էջի բովանդակությունը, օրինակ՝ տարիքը, խաղերի ցանկը կամ խմբերը և այլն։

Բացի դրանից օգտագործողները կարող են սահմանափակել այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են հրավիրել իրենց խմբեր կամ թողնել մեկնաբանություններ էջի բովանդակությանը։

«Համադասարանցիներ»-ի փակ էջերով օգտագործողներին նույնպես հասանել կլինեն այս բոլոր այս կարգավորումները։

«Համադասարանցիներ»-ը համարվում է Ռուսաստանում ամենաճանաչված սոցիալական ցանցը։ Ըստ LiveInternet-ի տվյալների, Ռուսաստանում կա 26 միլիոն օգտագործող, իսկ Հայաստանում՝ 640 000։