3 փետրվարի 2012 - 17:38 AMT
Աշխարհում ամենամեծ զմրուխտը կեղծ է

11,5 կգ քաշով «Teodora» զմրուխտն անցած շաբաթ օրը աճուրդի է դրվել: Զմրուխտի տերը դրա համար պահանջել է ավելի քան 1 մլն դոլար, բայց պարզվել է՝ զմրուխտը կեղծ է:

Աշխարհում ամենամեծ զմրուխտի տիրոջը՝ Ռեգան Ռինիին, մեղադրել են խարդախության մեջ: Նախօրեին զմրուխտը գնահատելիս մասնագետները նկատել են, որ զմրուխտը, ամենայն հավանականությամբ, սպիտակ բերիլ է, որը մեծ արժեք չունի: Ռինին պատրաստվում էր զմուխտի համար ստանալ 1,15 մլն դոլար: