4 փետրվարի 2012 - 11:36 AMT
ԱՄՆ-ում վախճանվել է «Ինն ու կես շաբաթ» ֆիլմի ռեժիսորը

ԱՄՆ-ում 70 տարեկան հասակում վախճանվել է հայտնի ռեժիսոր ու պրոդյուսեր Զալման Քինգը: Քինգի առավել հայտնի աշխատանքն է «Ինն ու կես շաբաթ» ֆիլմը, որտեղ նա հանդես եկավ որպես սցենարի հեղինակ ու պրոդյուսեր, հաղորդում է Associated Press-ը:

Քինգը մահացել է Սանտա Մոնիկայի իր տանը քաղցկեղից, որի դեմ պայքարել է վերջին վեց տարին:

Զալման Քինգը սկսել է նկարահանել 1980-ականներին: Լայն ճանաչում են ստացել նրա «Վայրի խոլորձ» (1990), «Երկու լուսինների միաձուլումը» (1988) ֆիլմերը, և «Կարմիր կոշիկի օրագրերը» հեռուստասերիալը: