4 փետրվարի 2012 - 11:39 AMT
Խաբարովսկում ու Մագադանում անցել են «Հանուն արդար ընտրությունների» ակցիաներ

Խաբարովսկում և Հեռավոր Արևելքի մյուս քաղաքներում տեղի են ունեցել հանրահավաքներ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների կեղծման, հայտնում է Ինտերֆաքսը:

Խաբարովսկում ցույցի մասնակիցները ավելի շուտ են ցրվել սաստիկ սառնամանիքի պատճառով: «Հանուն արդար ընտրությունների» ակցիա է կայացել նաև Մագադանում:

Վլադիվոստոկում մոտ 250 մարդ է մասնակցել երթին՝ բողոքելով Պետդումայի դեկտեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններում արձանագրված արդյուքների դեմ, հայտնում է ՌԱԻ Նովոստին:

Մոսկվայում այսօր ևս նախատեսված են երկու խոշոր փողոցային ակցիաներ: