4 փետրվարի 2012 - 11:46 AMT
Ցուցարարները Կահիրեում ջախջախել են Սրիիայի դեսպանատունը

Կահիրեում սիրիացի ցուցարարների ամբոխը ջախջախել է ու հրկիզել Սիրիայի դեսպանատունը՝ բողոքելով Հոմս քաղաքում զինվորականների կողմից գնդակոծման դեմ:

Ինչպես հայտնում է Al Arabia հեռուստաալիքը, վերջին տվյալներով, զինվորականների գրոհի արդյունքում Սիրիայում 287 մարդ է զոհվել:

Ըստ «Ռոյթերս» գործակալության, Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդները նաև բողոքի ակցիաներ են կազմակերպել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում Սիրիայի դեսպանատների մոտ: