4 փետրվարի 2012 - 13:03 AMT
Ուկրաինայում հայկական եկեղեցի կկառուցվի

Փետրվարի 3-ին Կիևում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայերի միության» ՀԿ-ների համաուկրաինական ասոցիացիայի ու Կիևի հայ համայնքի համատեղ նիստը, հայտնում է analitika.at.ua-ն:

Նիստում քննարկվել է հայկական բոլոր կազմակերպությունների գործողությունների համակարգումը, հայկական եկեղեցու կառուցման, ինչպես նաև այլ հարցեր:

Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, «Ուկրաինայի հայերի միության» ղեկավար Վիլեն Շատվորյանը և այլոք: