4 փետրվարի 2012 - 13:04 AMT
Մրցավարներն իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ չպետք է զիջեն ֆուտբոլիստներին

ՈՒԵՖԱ-ի մրցավարության գծով սպա Հյու Դալլասը, որը ստուգում է մրցավարնեի պատրաստվածությունը առաջիկա խաղերին, հայտարարել է, որ ներկա պայմաններում մրցավարներն իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ չպետք է զիջեն ֆուտբոլիստներին և իդեալական տեսողություն ունենան:

«21-րդ դարում խաղը շատ է արագացել: Մենք պետք է մրցավարներին պատրաստենք այնպես, ինչպես ֆուտբոլիստներին պատրաստում են ակումբներն ու հավաքականները»,-ասել է Դալլասը: