4 փետրվարի 2012 - 13:19 AMT
Վանես Մարտիրոսյանը ժամանել է Տեխաս, որտեղ մենամարտելու է Տրոյ Լոուրիի հետ

Առաջին միջին քաշային կարգում WBC վարկածով արծաթե գոտու տիտղոսակիր Վանես Մարտիրոսյանը փետրվարի 4-ին ժամանել է Տեխաս, որտեղ մենամարտելու է Տրոյ Լոուրիի (ԱՄՆ) հետ, որտեղ պաշտպանելու է իր գոտին: Welcome to the Future բռնցքամարտի երեկոյի շրջանակներում կմենամարտեն Խուլիո Սեզար Չավես-Մարկո Անոտնիո Ռուբիո և Նոնիտո Դոնեյր-Վիլֆրեդո Վասկես զույգերը:

Ավելի վաղ Մարտիրոսյանը հայտարարեց, որ պատրաստ է մենամարտել Վիկտոր Օրտիսի հետ, որը փետրվարի 11-ին հանդիպելու է Անդրե Բերտոյի հետ, սակայն մենամարտը չեղյալ է հայտարարվել Բերտոյի վնասվածքի պատճառով: