4 փետրվարի 2012 - 13:38 AMT
Ոչ մի երկիր միայնակ չի կարող հոգալ դեպի Մարս թռիչքի հետ կապված ծախսերը

Տիեզերագնացներով դեպի Մարս թռիչքը 2030-35թթ. շուտ անիրական է, քանի որ դրա համար շատ հզոր էներգետիկ բազա է հարկավոր, ասել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիմիր Պոպովկինը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք չենք հրաժարվում Մարսից: Սակայն, առաջին հերթին հարկավոր է բարձր էներգետիկա, երկրորդը, շատ ուժեղ է տիեզերական ռադիացիոն ճառագայթումը, որ իրենց վրա կզգան տիեզերագնացները: Կարող է այնպես լինել, որ մարդը Մարսից Երկիր չվերադառնա: Պետք է այս ամենը հաշվի առնել ու ապահովել անձնակազմի անվտանգությունը»,-ասել է Վլադիմիր Պոպովկինը: Ըստ նրա, 2030-35թթ. շուտ մարդու թռիչքը դեպի Մարս անիրական է: Նա հավելել է նաև, որ Ոչ մի երկիր միայնակ չի կարող հոգալ դեպի Մարս թռիչքի հետ կապված ծախսերը: