4 փետրվարի 2012 - 13:53 AMT
Հնդկեղեգից սմարթֆոնը վաճառքում կհայտնվի 2012թ. վերջին

Միդդլսեքս համալսարանի դիզայնի ֆակուլտետի 23-ամյա ուսանողը մտադիր է հնդկեղեգից պատրաստված բջջային հեռախոսներ թողարկել:

Dzero անվանված նոր սմարթֆոնը, ինչպես սպասվում է, վաճառքում կհայտնվի արդեն այս տարվա վերջին: Քառամյա օրգանական աճեցմամբ և առաձգականության բարելավման համար հատուկ մշակված հնդկեղեգից պատրաստված հեռախոսն աշխատում է Google ընկերության Android օպերացիոն համակարգով, հաղորդում է MIGnews-ը:

«Հնդկեղեգը կարող է տարօրինակ նյութ թվալ հեռախոսներում օգտագործվելու համար, բայց իրականում այն շատ ամուր և առաձգական է, իսկ դրանք հիանալի որակներ են նման գաջեթների համար»,- հայտնել է դիզայնի հեղինակ Քիրոն-Սքոթ Վուդհաուսը: