4 փետրվարի 2012 - 14:00 AMT
Հռոմի Կոլիզեումը փակ է ձյան պատճառով

Հռոմում կյանքը կաթվածահար է եղել 50 սմ հաստությամբ ձյան պատճառով, որը սկսվել է երեկ և շարունակվել մինչև շաբաթ առավոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իտալիայի մայրաքաղաքում այսօր փակվել են բոլոր պետական հաստատությունները, բացառությամբ նրանց, որոնք կապված են քաղաքի կենսագործունեության ապահովման հետ: Դադարեցվել են դասերը դպրոցներում և համալսարաններում: Նույնիսկ Կոլիզեումը և Պալատինյան բլուրը փակ են զբոսաշրջիկների այցելությունների համար:

Քաղաքային տրանսպորտից գործում է միայն մեկը: Տրամվայների մեծամասնությունը մնացել են դեպոյում: Նույնիսկ տաքսի գտնելը դարձել է մեծ խնդիր:

Հռոմում հայտարարված է արտակարգ իրավիճակի ռեժիմ: