4 փետրվարի 2012 - 14:32 AMT
ԳԴՀ ԱԳՆ. ՆԱՏՕ-ն չի վիճի Ռուսաստանի հետ ՀՀՊ պատճառով

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր չէ վիճել Ռուսաստանի հետ ՀՀՊ շուրջ տարաձայնությունների պատճառով: Նման հայտարարություն է արել Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության գծով 48-րդ խորհրդաժողովում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը հնարավոր հրթիռային հարձակումներից պաշտպանվելու ընդհանուր խնդիր ունեն»,-ասել է նա: Ըստ նրա, «կարմիր գծեր քաշելու փոխարեն» հարկավոր է «հատման եզրեր» գտնել: «Մենք պետք է համառորեն աշխատենք ընդահնուր լուծման վրա մինչ ՆԱՏՕ-ի Չիկագոյում կայանալիք գագաթաժողովը»,-ասել է Գիդո Վեստերվելլեն: