4 փետրվարի 2012 - 14:58 AMT
ԱՄՆ անօդաչու սարքը կործանվել է Սոմալիի մայրաքաղքում

ԱՄՆ անօդաչու թռչող սարքը կործանվել է Սոմալիի մայրաքաղք Մոգադիշոյի փախստականների ճամբարի տարածքում, հայտնում է «Ասոշիեյթիդ պրեսը», հղում անելով ականատեսներին: Զոհերի ու տուժածների մասին չի հայտնվում:

ԱՄՆ-ն կիրառում է նման սարքերը հետախուզության համար Սոմալիի այն շրջաններում, որտեղ գործում եմ իսլամիստական, այդ թվում նաև «Ալ Քաեդայի» հետ կապված խմբավորումներ:

Սոմալիում որպես միակ օրինական իշխանություն միջազգային հանրությունը ճանաչում է դաշնային կառավարությունը, որը վերահսկում է միայն Մոգադիշոյի որոշ թաղամասեր: Սոմալիի մնացած տարածքը չճանաչված պետական կազմավորումների վերահսկողության տակ է կամ հանդիսանում են ինքնակառավարվող տարածքներ: